Ադրբեջանը մտահոգիչ է համարել Իսրայելի կառավարության որոշումը

29.06.2026 - 13:12 դիտում

Պաշտոնական Բաքուն իր մտահոգությունն է հայտնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ Իսրայելի կառավարության որոշման առիթով և կոչ է արել Թել Ավիվին վերանայել այն:

«Նման քայլերը չեն նպաստում հաշտեցմանն ու փոխըմբռնմանը, այլ ավելի են խորացնում առկա հակասությունները և խոչընդոտում տարածաշրջանում կայուն խաղաղություն և հաշտեցում ապահովելու ջանքերը։ Մենք կոչ ենք անում Իսրայելի կառավարությանը վերանայել իր որոշումը։

Ադրբեջանը կշարունակի հետևել պատմական ճշմարտությունը պաշտպանելու, միջազգային իրավունքի սկզբունքները հարգելու և տարածաշրջանում կայուն խաղաղություն խթանելու իր դիրքորոշմանը»,- ասվում է արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ