Թայվանի Evergreen Marine ընկերությունը ուրբաթ հայտարարել է, որ Օմանի մոտակայքում «անհայտ օբյեկտովով» հարվածել են իր նավին, որը շարժվում էր Բրիտանական ռազմածովային գործակալության առաջարկած երթուղով։
Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր, որ նավն արկով խոցվել է Իրանի չհաստատած երթուղիներով անցնելու անթույլատրելիության վերաբերյալ Թեհրանի նախազգուշացումից մի քանի ժամ հետո:
Ըստ Reuters-ի՝ միջադեպը մտահոգություն է առաջացրել, թե արդյոք կպահպանվի՞ Իրանի հետ պատերազմը դադարեցնելու մասին նախնական համաձայնագիրը:
ԱՄՆ կառավարությունը դեռ չի մեկնաբանել կատարվածը։ Նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել էր, որ եթե Իրանը չպահպանի պատերազմը դադարեցնելուն և նեղուցի վերաբացմանն ուղղված համաձայնագիրը, Միացյալ Նահանգները, հավանաբար, կվերսկսի երկրի ռմբակոծությունը։
