Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է

Աննա Կոստանյան 22.06.2026 - 14:27
22.06.2026 - 14:27 դիտում

Վայոց ձորի մարզի գումարտակի պարեկները հունիսի 17-ին Երևան-Մեղրի ճանապարհի 148-րդ կմ հատվածում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար կանգնեցրել են 68-ամյա տղամարդու վարած «Լեքսուս-470» մակնիշի մեքենան։ Իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին։

Աբովյան քաղաքի բնակիչ 68-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Վայքի բաժին։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ