ԵՄ-ն լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Աստղիկ Խաչատրյան 15.06.2026 - 20:08
15.06.2026 - 20:08 դիտում

Եվրամիությունը լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ՝ սև ցուցակում ներառելով ավելի քան 80 անհատի և կազմակերպության, այդ թվում՝ Ռուսաստանին բարեկամ երկրների ներկայացուցիչների։ Այս մասին նշված է Եվրոպական միության խորհրդի հայտարարության մեջ։

Այս պատժամիջոցները լրացնում են հիմնական տնտեսական փաթեթները, քանի որ ԵՄ-ն դեռևս չի համաձայնեցրել 21-րդ պատժամիջոցների փաթեթը։ Ցուցակներում ընդգրկված բոլոր անձանց արգելվում է մուտք գործել ԵՄ, իսկ նրանց ակտիվները Եվրամիության երկրներում պետք է արգելափակվեն։ Եվրոպական կազմակերպություններին արգելվում է ցանկացած շփում թվարկված կազմակերպությունների հետ։

Պատժամիջոցների ցուցակում են ներառվել Ռուսաստանի գլխավոր դատախազ Ալեքսանդր Գուցան և նախկին օմբուդսմեն Պավել Աստախովը, մի շարք լրագրողներ ու բլոգերներ, այդ թվում՝ RT-ի (Russia Today) հետ համագործակցողներ:

Սև ցուցակում է հայտնվել Սիմֆերոպոլի և Ղրիմի մետրոպոլիտ Տիխոնին՝ Ռուսաստանի քաղաքականությանը և գործողություններին աջակցելու համար, Մոլդովայի չորս քաղաքացի, Բելառուսի «Իզովաց» ՍՊԸ-ն, Ադրբեջանի «Գլոբալ Շիփ Սոլյուշնս» ընկերությունը և Ադրբեջանից գործարար Թահիր Գարաևը՝ Ռուսաստանի հետ գործարար կապերի համար, ինչպես նաև «Լուկոյլ – Արևմտյան Սիբիր» և «Գազպրոմնեֆտ Շիփինգ» ընկերությունները

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ