Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ ներկայացված երկու հայցերը, սակայն դատավոր Արթուր Ավագյանը արձանագրել է խախտում և վերաքվեարկություն նշանակելու անհրաժեշտություն։ Այս մասին տեղեկանում ենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հայտարարությունից:
Հիշեցնենք՝ այսօր՝ ժամը 18։00-ին հրավիրված նիստում, ԿԸՀ-ն կամփոփի ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները։
