Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացման նախապատրաստական խումբը մասնակցել է Մեղրիի սահմանապահ ջոկատի 71-ամյակին նվիրված միջոցառումներին

Աննա Կոստանյան 11.06.2026 - 14:13
11.06.2026 - 14:13 դիտում

Հունիսի 10-ին Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացման նպատակով գործող ՌԴ ԱԳՆ առաջատար խմբի դիվանագետները մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) Սահմանապահ վարչության 127-րդ Մեղրու սահմանապահ ջոկատի կազմավորման 71-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին։

Միջոցառման ընթացքում առաջատար խմբի ղեկավար Վ. Ա. Չերտկովը Մեղրու սահմանապահ ջոկատի հրամանատարին է փոխանցել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի շնորհավորական ուղերձը։

Ուղերձում ընդգծվել է Մեղրու սահմանապահների նշանակալի ներդրումը Հայաստանի պետական սահմանների անվտանգության ապահովման գործում։ Ռուս զինծառայողներին փոխանցվել են երախտագիտության խոսքեր՝ անբասիր ծառայության, մասնագիտական պարտքին նվիրվածության և պատասխանատու աշխատանքի համար, ինչպես նաև մաղթանքներ՝ առողջություն, բարեկեցություն և խաղաղ երկինք։

Ռուս դիվանագետներն ու Մեղրու սահմանապահ ջոկատի անձնակազմը նաև ծաղիկներ են խոնարհել սահմանապահ հերոսների հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով ծառայության ընթացքում զոհված սահմանապահների հիշատակին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ