Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում վճռական հաղթանակի կապակցությամբ․ Թրամփ

Աստղիկ Խաչատրյան 10.06.2026 - 21:52
10.06.2026 - 21:52 դիտում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Ազգային ժողովի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ։
«Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի ազգային ընտրություններում վճռական հաղթանակի կապակցությամբ։
Հպարտ եմ, որ աջակցել եմ նրա վերընտրմանը, և չեմ կասկածում, որ նրա ղեկավարությամբ գեղեցիկ Հայաստանը կհասնի մեծության և հաջողության այնպիսի մակարդակի, որը կգերազանցի բոլորի ամենահամարձակ սպասելիքները»,- գրել է Թրամփը Truth Social-ում։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ