Ունենք հստակ որոշում, և դա վաղուց է ընդունված, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ն պետք է փակել, բայց դրա համար պետք է այլընտրանք, իսկ այլընտրանքի շուրջ քննարկումները վերջնականացման փուլում են: Այդ մասին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ պատասխանելով պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին, որը հետաքրքրվում էր ՔԿՀ-ի ճակատագրով:
«Մենք ունենք երկու տարբերակ՝ կա՛մ պետական միջոցների հաշվին ի սկզբանե կառուցել նոր քրեակատարողական հիմնարկ, կա՛մ պետություն-մասնավոր գործընկերության միջոցով կառուցել նոր ՔԿՀ, և առաջիկա երկու շաբաթվա ընթացքում մենք վերջնական որոշումը կունենանք և ձեռնամուխ կլինենք նոր ՔԿՀ-ի կառուցման աշխատանքներին»,- տեղեկացրեց Սրբուհի Գալյանը:
