2026 թվականի հունիսի 11-ին կանցկացվեն առցանց քննարկումներ, որոնց կմասնակցեն ազգային օդերևութաբանական և ջրաբանական ծառայությունների ներկայացուցիչներ, մասնագետներ և մասնավոր հատվածի գործընկերներ։
Քննարկումների առանցքում կլինեն.
- արհեստական բանականության ազդեցությունը եղանակային և ջրաբանական կանխատեսումների վրա,
- վաղ նախազգուշացման համակարգերի կատարելագործումը,
- տվյալների կառավարումը և հասանելիությունը,
- արհեստական բանականության կիրառման էթիկական և կառավարման հարցերը,
- զարգացող երկրներում AI տեխնոլոգիաների ներդրման հնարավորություններն ու մարտահրավերները։
Միջոցառումը կազմակերպվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ արհեստական բանականության կառավարման վերաբերյալ գլոբալ երկխոսության նախապատրաստական գործընթացի շրջանակում։
Խորհրդակցության վերաբերյալ մանրամասները և մասնակցության հղումը՝ այստեղ։
