«Բարգավաճ Հայաստանը» չի հաղթահարել ընտրական շեմը

Աննա Կոստանյան 8.06.2026 - 12:20
8.06.2026 - 12:20 դիտում

ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների նախնական արդյունքները: ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրել է ուժերի հավաքած ձայները. ըստ այդմ՝

«Քաղաքացիական պայմանագիր»՝ 49, 825 տոկոս
«Ուժեղ Հայաստան»՝ 23,281 տոկոս
«Հայաստան» դաշինք՝ 9, 934 տոկոս
«Բարգավաճ Հայաստան»՝ 3,996 տոկոս:
Նա նշեց, որ ԿԸՀ կայքում հրապարակված նախնական թվերը չեն ներառում էլեկտրոնային քվեարկության արդյունքները:

Ավելին՝ տոկոսային հաշվարկը, որ համակարգն անում է, հարյուրերորդականով հաշվարկած՝ կլորացնում է»,- ասել է Վահագն Հովակիմյանը:

«ԸՕ-ի պահանջն է, որպեսզի մանդատների բաշխվեն այն կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների միջև, որոնք ստացել են կողմ քվեարկած քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի կուսակցությունների դեպքում՝ 4 տոկոս, մինչև 3 կուսակցություններից կազմված կուսակցությունների դաշինքների դեպքում՝ 8 տոկոս, 4 և ավելի կուսակցություններից կազմված կուսակցությունների դաշինքների դեպքում՝ 10 տոկոս»,- նշել է Հովակիմյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ