Հունիսի 7-ը համապետական ընտրությունների քվեարկության օրն է։ Ընտրական հանձնաժողովների աշխատանքն է ապահովել քվեարկության բնականոն ընթացքը և ընտրողներին հերթական անգամ հիշեցնել՝ ինչպես ճիշտ մասնակցել քվեարկությանը։ «Այսօր» լրատվականի հետ զրույցում թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արաքսյա Կիրակոսյանը ներկայացնում է ընտրողի անցնելիք հինգ քայլը՝ ընտրատեղամաս մտնելուց մինչև քվեատուփին մոտենալը։
