Դասային աստիճանի շնորհում, Մխիթար Գոշի և Երախտագիտության մեդալներով պարգևատրում՝ Հանրապետության տոնի առթիվ

Աննա Կոստանյան 29.05.2026 - 10:57
29.05.2026 - 10:57 դիտում

Հանրապետության տոնի առթիվ, ՀՀ վարչապետի միջնորդությամբ և ՀՀ նախագահի հրամանագրով՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Էդգար Արսենի Արսենյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արամ Էռնեստի Արամյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

ՀՀ նախագահի հրամանագրով` Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Տաթևիկ Արսենի Սարուխանյանը, Հանրապետության տոնի առթիվ, սահմանադրական կարգի պահպանության, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար,  պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով, իսկ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Վարդգեսի Մարտիրոսյանը՝ Երախտագիտության մեդալով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ