Հրդեհ Շիրակի մարզում

Աննա Կոստանյան 28.05.2026 - 18:44
28.05.2026 - 18:44 դիտում

Մայիսի 27-ին՝ ժամը 16:12-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գուսանագյուղ բնակավայրում այրվում է անասնագոմ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բնակավայրի 12-րդ փողոցում գտնվող անասնագոմին հարակից տարածքում այրվում է անասնակեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։43-ին, մարվել՝ 19։05-ին։ Այրվել է մոտ 200 հակ անասնակեր։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ