Նախաստորագրվել է TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը

Աննա Կոստանյան 26.05.2026 - 16:54
26.05.2026 - 16:54 դիտում

Տեղի է ունեցել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողություն: Փաստաթղթերը ստորագրել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:

Նախաստորագրվել է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը:

Ստորագրվել է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը:

Ստորագրվել է նաև ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման, մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակային հուշագիրը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ