Առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Աննա Կոստանյան 21.05.2026 - 16:11
21.05.2026 - 16:11 դիտում

Հանրապետության տարածքում մայիսի 21-ի ցերեկը, 22-26-ը ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հյուսիսարևմտյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 21-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով, մայիսի 22-23-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։

Երևան քաղաքում մայիսի 21-ի ցերեկը, 22-26-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ