Blackstone-ը և Google-ը ստեղծում են արհեստական բանականության ոլորտի նոր ամպային ընկերություն

Աննա Կոստանյան 19.05.2026 - 18:16
19.05.2026 - 18:16 դիտում

Blackstone ներդրումային ընկերությունն ու Google կորպորացիան համատեղ նախագիծ են մեկնարկում արհեստական բանականության ոլորտում գործող նոր ամպային ընկերություն ստեղծելու նպատակով։ Այդ մասին հայտնում է CNBC-ն։

Նոր ընկերության ենթակառուցվածքը կաշխատի Google-ի տենզորային պրոցեսորների (TPU) հիման վրա։ Այս չիպերի համատեղ նախագծմանը մասնակցում է նաև Broadcom ընկերությունը։

Հրապարակումից հետո Blackstone-ի և Google-ի բաժնետոմսերի գներում էական փոփոխություններ չեն արձանագրվել։ Միևնույն ժամանակ, մասնագիտացված ամպային ծառայություններ մատուցող ընկերությունների՝ մասնավորապես CoreWeaveի և Nebiusի արժեթղթերը նվազել են, քանի որ նոր նախագիծը մտնում է հենց այդ շուկայի հատված։

Տենզորային պրոցեսորները (TPU) հատուկ մշակված միկրոսխեմաներ են, որոնք նախատեսված են մեքենայական ուսուցման և նեյրոցանցերի աշխատանքը արագացնելու համար։ Դրանք օպտիմիզացված են բարդ մաթեմատիկական գործողությունների մշակման համար, ինչը բարձրացնում է արհեստական բանականության մոդելների ուսուցման արդյունավետությունը։

Ամպային ծառայությունները հնարավորություն են տալիս օգտատերերին ինտերնետի միջոցով օգտագործել հեռավար սերվերների հաշվարկային ռեսուրսները, տվյալների պահոցներն ու ծրագրային ապահովումը՝ առանց սեփական թանկարժեք սարքավորումներ ձեռք բերելու և սպասարկելու անհրաժեշտության։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ