Երևանը պատրաստվում է COP17-ին. տեղադրվել է տարբերանշանը

Աննա Կոստանյան 18.05.2026 - 17:14
18.05.2026 - 17:14 դիտում

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ Երևանի կենտրոնում արդեն տեղադրվել է #COP17-ի տարբերանշանը՝ ազդարարելով մեր երկրի կարևոր ճանապարհը դեպի ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողով։
Հոկտեմբեր ամսին Երևանը կհյուրընկալի աշխարհի տարբեր երկրների պատվիրակությունների, միջազգային կազմակերպությունների և բնապահպանական ոլորտի ներկայացուցիչների՝ դառնալով կենսաբազմազանության պահպանության շուրջ գլոբալ քննարկումների կարևոր հարթակ։
Հայաստանը շարունակում է ակտիվ նախապատրաստական աշխատանքները՝ համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու ուղղությամբ՝ արժանապատվորեն ներկայացնելով մեր երկիրը միջազգային բնապահպանական օրակարգում։

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ