ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է

16.05.2026 - 16:08 դիտում

Իրանական նավահանգիստների շրջափակման ընթացքում ամերիկյան ռազմածովային ուժերն այլ ուղղություն են հաղորդել Իրանին առնչվող 75 առևտրային նավի, որոնք ուղևորվում էին Իսլամական Հանրապետություն կամ մեկնում էին այնտեղից։ Այդ մասին հայտնել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարությունը։

Ըստ աղբյուրի՝ շրջափակման ռեժիմի ապահովման նպատակով նաև շարքից հանվել է 4 նավ։ Իրանի ծովային շրջափակումը ներկայում ապահովում է ամերիկյան ավելի քան 20 ռազմական նավ, որոնք հերթապահում են Արաբական ծովում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ