Իրանական և ամերիկյան թիմերի հանդիպումը կարող է տեղի ունենալ ապրիլի 27-ին Իսլամաբադում

25.04.2026 - 13:45 դիտում

Իրանը շուտով հանդես կգա առաջարկով՝ հաշվի առնելով Վաշինգտոնի պահանջները՝ հայտարարել է ԱՄՆ նախագահը: Դոնալդ Թրամփը կրկնել է՝ ցանկացած գործարք պետք է երաշխավորի, որ Իրանը կհրաժարվի հարստացված ուրանից, իսկ Հորմուզի նեղուցով նավարկությունը կդառնա անարգել:

Սպիտակ տան ղեկավարը նաև ուղարկել է իր բանագնացներ Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին Պակիստան՝ Թեհրանի թիմի հետ բանակցությունների: Հանդիպումը կարող է տեղի ունենալ ապրիլի 27-ին։

Իրանական կողմը դեռ չի հաստատել ամերիկացի պատվիրակների հետ հանդիպումը, սակայն Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին այժմ Իսլամաբադում է, նրան արդեն ընդունել է Պակիստանի զինված ուժերի գլխավոր հրամանատարը։

Ավելի վաղ Արաղչին հայտնել էր, որ առաջիկա օրերին պատրաստվում է մեկնել Պակիստան, Օման և Ռուսաստան՝ քննարկելու տարածաշրջանային զարգացումները։

«Մեր հարևանները մեր առաջնահերթությունն են»,- շեշտել է նախարարը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ