Մեկնարկել է Գյումրու Բագրատունյաց օղակի ասֆալտապատումը

Աննա Կոստանյան 23.04.2026 - 12:40
23.04.2026 - 12:40 դիտում

Մեկնարկել են Գյումրու Բագրատունյաց օղակի ասֆալտապատման աշխատանքները, որոնք իրականացվում են պետական ծրագրի շրջանակում՝ ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։ Այս մասին հայտնում է Շիրակի մարզպետի աշխատակազմը։

Աշխատանքների ընթացքին հետևել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։ Մարզպետը ծանոթացել է իրականացվող շինարարական գործընթացին, զրուցել պատասխանատուների հետ։

Դավիթ Առուշանյանը կարևորել է տվյալ հատվածում իրականացվող աշխատանքների սեղմ ժամկետում ավարտելը՝ բնակիչների և վարորդների համար խոչընդոտներն ու անհարմարությունները նվազեցնելու նկատառումով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ