Խոշոր հրդեհ՝ Ալավերդիում. կրակի դեմ պայքարել են որդին ու հայրը. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Աննա Կոստանյան 31.03.2026 - 12:58
31.03.2026 - 12:58 դիտում

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թումանյանի բաժնում փաստաթղթեր են կազմվել մարտի 30-ին Լոռու մարզում տեղի ունեցած հրդեհի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը Լոռու մարզային փրկարարական վարչություն ժամը 23:30-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Ախթալա բնակավայրի Օրջոնիկիձե 1 հասցեում գտնվող ավտոտնակում հրդեհ է բռնկվել և ներսում կա ավտոմեքենա։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել է տանտերը՝ 39-ամյա Սմբատ Պ.-ն, ապա ժամանած հրշեջները մարել են այն։Հրդեհի հետևանքով Սմբատ Պ.-ի հայրը՝ 64-ամյա Աշոտ Պ.-ն, ով նույնպես պայքարել է կրակի տարածման դեմ, ստացել է ձեռքերի 2-րդ, 3-րդ աստիճանի, գլխի մազածածկույթի, պարանոցի այրվածքներ, ինչի համար բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է «Ալավերդի» բժշկական կենտրոն։

0 մեկնաբանություն
0
[social-share style="icon" size="s" template="23" counters="1" counter_pos="inside" total_counter_pos="hidden" buttons="vk,facebook,ok,mailru,telegram,twitter,blogger,linkedin"]

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ