Իրանի ևս մեկ հրթիռ է խոցվել Թուրքիայի օդային տարածքում

Աստղիկ Խաչատրյան 30.03.2026 - 20:19
30.03.2026 - 20:19 դիտում

ՆԱՏՕ-ի ուժերը երկուշաբթի Թուրքիայի երկնքում խոցել են իրանական հրթիռ, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։

«Իրանից արձակված բալիստիկ հրթիռը չեզոքացվել է Թուրքիայի օդային տարածքում Արևելյան Միջերկրական ծովում տեղակայված ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության ուժերի կողմից»,- լրատվամիջոցները մեջբերում են Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարությունը։

Հաղորդագրություններում ընդգծվում է, որ փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության մեկնարկից ի վեր Թուրքիայի երկնքում խոցվել է արդեն չորս իրանական հրթիռ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ