Գյումրու երիտասարդների տանը կայացավ «Խելացի զրույցներ փողի մասին» խորագրով հանդիպում ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Դավիթ Նահապետյանի հետ։ Հանդիպման նպատակն էր բարձրացնել երիտասարդների ֆինանսական գրագիտությունը և աջակցել նրանց՝ կայացնելու խելամիտ որոշումներ անձնական ֆինանսների կառավարման հարցում։ Հանդիպումը կազմակերպվել էր «Ֆինանսական գրագիտության եռօրյա դպրոց»-ի շրջանակում, որն անցկացվեց Global Money Week 2026 միջազգային արշավի ներքո։
