Վարժական հավաքով զորակոչված անձը ձերբակալվել է․ ՔԿ

Աստղիկ Խաչատրյան 26.03.2026 - 23:06
26.03.2026 - 23:06 դիտում

Վարժական հավաքի զորակոչված պահեստազորայինների վնասվածք ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում վարժական հավաքով զորակոչված անձը ձերբակալվել է: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
Ձեռնարկվում են միջոցներ՝ դեպքի ողջ հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ Վարդենիսում 3 պահեստազորայիններ են դանակահարվել։ ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ