Խարգ կղզու վրա ԱՄՆ հնարավոր հարձակումը լուրջ ազդեցություն կունենա նավթի գների վրա. Ալիռեզա Թանգսիրի

Աստղիկ Խաչատրյան 16.03.2026 - 22:05
16.03.2026 - 22:05 դիտում

Իրանի ամենամեծ նավթային տերմինալի տարածքում գտնվող Խարգ կղզու վրա ԱՄՆ-ի հնարավոր հարձակումը զգալիորեն կազդի նավթի գների վրա:

Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար Ալիռեզա Թանգսիրին։

«Եթե Հորմուզի նեղուցի խելացի վերահսկողությունը ձեզ նավթի գների նոր ինդեքսներ է բերել, ապա Խարգ կղզու վրա հարձակումը կհանգեցնի աշխարհում գների և էներգիայի բաշխման ավելի ծանր ու նոր հավասարության»,- գրել է ԻՀՊԿ հրամանատարը սոցցանցում:

Ավելի վաղ Axios-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Իրանի Խարգ կղզու գրավման հարցը, եթե Հորմուզի նեղուցի ապաշրջափակման ջանքերը ձգձգվեն։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ