Հայաստանի տնտեսական աճը կազմել է 7.2 տոկոս

Աննա Կոստանյան 20.02.2026 - 16:07
20.02.2026 - 16:07 դիտում

Հայաստանի տնտեսական աճը 2025 թվականին կազմել է 7.2 տոկոս։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«ՀՀ տնտեսական (ՀՆԱ) աճը 2025թ.-ին կազմել է 7,2%»,- գրել է նախարարը։

2025 թվականի դեկտեմբերի 25-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարել էր, որ 2025 թվականին տնտեսական աճը կլիկի առնվազն 6 տոկոս։ Նա հավելել էր, որ կան գործընկերներ, որոնք չեն բացառում, որ աճը կարող է ավելի շատ լինել։

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1242686

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ