Մակրոնը հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ շփումներ սկսելու անհրաժեշտության մասին

14.02.2026 - 13:20 դիտում

Էմանուել Մակրոնը Մյունխենում հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ շփումներ սկսելու անհրաժեշտության մասին։ Ֆրանսիայի նախագահը համոզմունք է հայտնել, որ Եվրոպան պետք է «ուժեղ դիրքում» լինի՝ ապագայում Մոսկվայի հետ բանակցելու համար։ Ուստի հարկավոր է «ակտիվորեն զարգացնել» պաշտպանական ոլորտը, մասնավորապես՝ հեռահար համակարգերը։

Մակրոնի խոսքով՝ Եվրոպան դեռ կբախվի Ռուսաստանի ագրեսիային, նույնիսկ եթե ռուս-ուկրաինական պատերազմն ավարտվի։

«Խաղաղության համաձայնագրի կնքումից հետո Եվրոպան պետք է Ռուսաստանի հետ համակեցության կանոններ սահմանի՝ էսկալացիայի ռիսկը սահմանափակելու համար»,- շեշտել է Ֆրանսիայի նախագահը։

Գերմանիայի կանցլերը համակարծիք չէ՝ Եվրոպան չպետք է բանակցություններ վարի Ռուսաստանի հետ, ինչպես դա անում է Միացյալ Նահանգները։ Ֆրիդրիխ Մերցի կարծիքով՝ ներկայումս դա իմաստ չունի, քանի որ Մոսկվան լուրջ տրամադրվածություն չի ցուցաբերում:

«Պատերազմը կավարտվի միայն այն ժամանակ, երբ Ռուսաստանը ուժասպառ լինի»,- ընդգծել է կանցլերը: Նրա համոզմամբ՝ դրան հասնելու համար Միացյալ Նահանգները, Եվրոպան և Ուկրաինան պետք է համատեղեն ջանքերը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ