Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել

Աստղիկ Խաչատրյան 11.02.2026 - 21:37
11.02.2026 - 21:37 դիտում

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ արդարադատության նախարար Յըլմազ Թունչը և ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան ազատվել են իրենց պաշտոններից սեփական դիմումի համաձայն։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հրամանագիր է ստորագրել Աքին Գյուրլեքին արդարադատության նոր նախարար նշանակելու մասին։ Նա նախկինում Ստամբուլի դատախազն է եղել և ղեկավարել է այնպիսի բարձր մակարդակի գործեր, ինչպիսին է քաղաքի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի հետաքննությունը։

Մուստաֆա Չիֆթչին, որը նախկինում զբաղեցրել է Էրզրումի նահանգապետի պաշտոնը և ունի քաղաքացիական կառավարման և խորհրդարանի մեծ փորձ, ստանձնել է ներքին գործերի նախարարի պաշտոնը։

Երկրի խորհրդարանում արդարադատության նախարարի երդմնակալության ժամանակ իշխող ուժի և ընդդիմադիր պատգամավորների միջև ծեծկռտուք է սկսվել:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ