Գլխավոր դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր

Աննա Կոստանյան 6.02.2026 - 18:00
6.02.2026 - 18:00 դիտում

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության հայցը՝ Ռուբիկ Կարապետի Հակոբյանի և նրա փոխկապակցված անձանցից 5 անշարժ գույք, 1 գույքի գնման իրավունք և 2 տրանսպորտային միջոց բռնագանձելու պահանջով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Սանկտ Պետերբուրգում ՀՀ նախկին գլխավոր հյուպատոս, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Կարապետի Հակոբյանից և վերջինիս փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  • 5 անշարժ գույք, 1 գույքի գնման իրավունք,
  • 2 տրանսպորտային միջոց:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ