Տնտեսական և սոցիալական խորհրդի ուժեղացումն իրագործելի է․ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչը՝ տնտսոցխորհի փոխնախագահ

Աստղիկ Խաչատրյան 30.01.2026 - 22:44
30.01.2026 - 22:44 դիտում

Հունվարի 27-28-ը ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը, Տնտեսական և սոցիալական խորհրդի փոխնախագահի կարգավիճակով, նախագահեց Խորհրդի 2026 թ. Համակարգման հատվածը։
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունից հայտնում են՝ տնտսոցխորհի 80-ամյակի համատեքստում քննարկումները վերահաստատեցին ընդհանուր ըմբռնումը, որ համակարգումն այլևս հանդիսանում է հավաքական վստահելիության և արդյունավետության չափանիշ։
Քննարկումների ընթացքում նշվեց, թե ինչպես կարող է Խորհուրդը առավել արդյունավետ կերպով միավորել խաղաղության, զարգացման, մարդու իրավունքների և հումանիտար գործողությունների ուղղությունները, գլոբալ հանձնառությունները վերածել անդամ պետություններին ուղղված գործնական աջակցության, ինչպես նաև ուժեղացնել համակարգվածությունը, կանխատեսելիությունն ու հաշվետվողականությունը՝ 2030 Օրակարգի իրականացման վերջին փուլին ընդառաջ։
Հիմնական ուղերձն էր․ Տնտեսական և սոցիալական խորհրդի ուժեղացումն իրագործելի է՝ ավելի հստակ քաղաքական ուղղորդման, ավելի արդյունավետ վերահսկողության, շահագրգիռ կողմերի ներառական մասնակցության և արդյունքների ու իրական ազդեցության վրա կենտրոնանալու միջոցով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ