Կաշառքի մեղադրանքով ձերբակալված ՊԵԿ օպերլիազորներին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Աննա Կոստանյան 21.01.2026 - 16:40
21.01.2026 - 16:40 դիտում

Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալված ՊԵԿ երկու գլխավոր օպերլիազորների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են:

Այս մասին տեղեկությունը  «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում հանցավոր արարք կատարելուց անմիջապես հետո ձերբակալվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի երկու գլխավոր օպերլիազոր։

Վերջիններս մեղադրվում են տնտեսվարողի օգտին ապօրինի գործողության դիմաց նրանից առանձնապես խոշոր չափերի (9 միլիոն ՀՀ դրամ) կաշառք ստանալու համար։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ