Սիրիայի նախագահը քրդերի վերաբերյալ հատուկ հրամանագիր է ստորագրել

17.01.2026 - 13:48 դիտում

Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարաան երկրի՝ ազգությամբ քուրդ քաղաքացիների մասին հրամանագիր է ստորագրել, որում ընդգծվում է քրդերի մշակութային և լեզվական ինքնությունը, ուշադրություն է հրավիրվում նրանց իրավունքների ապահովման գործում պետության դերի և պատասխանատվության վրա:

Փաստաթղթի համաձայն՝ քուրդ քաղաքացիներին երաշխավորվում է իրենց մշակութային ժառանգությունը, արվեստը պահպանելու և մայրենի լեզուն ազգային ինքնիշխանության շրջանակներում զարգացնելու իրավունքը: Քրդերենն էլ ճանաչվում է որպես ազգային լեզու: Քուրդ բնակչության զգալի մասնաբաժին ունեցող շրջաններում թույլատրվում է այն դասավանդել պետական և մասնավոր դպրոցներում։

Սիրիայի տարածքում բնակվող՝ քրդական ծագում ունեցող բոլոր քաղաքացիներին, ներառյալ նրանց, ովքեր գրանցում չունեն, տրվում է Սիրիայի քաղաքացիություն:

Նովրուզը Սիրիայի Արաբական Հանրապետության բոլոր շրջաններում հայտարարվում է պաշտոնական տոն:

Նախագահի հրամանագրով երկրի պետական լրատվամիջոցները և ուսումնական հաստատությունները պարտավորվում են պահպանել ներառական ազգային դիսկուրսը: Էթնիկ կամ լեզվական հիմքով ցանկացած խտրականություն և մեկուսացում արգելվում է օրենքով:

Ահմեդ Ալ-Շարաան հայտարարել է, որ քրդական ծագում ունեցող քաղաքացիները Սիրիայի ժողովրդի անբաժանելի մասն են, իսկ նրանց լեզվական ինքնությունը Սիրիայի ազգային ինքնության անբաժանելի մասն է:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ