Վարչապետը հրավիրում է պարահրապարակ. գրանցվելու կարգը

Աստղիկ Խաչատրյան 16.01.2026 - 20:38
16.01.2026 - 20:38 դիտում

Ինչպես ակնարկել էի՝ հրավիրում եմ պարահրապարակ։ Մենք նվագում ենք, դուք՝ պարում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հանդիպումը տեղի է ունենալու Երևանում։ Ավելի կոնկրետ վայրի մասին ձեզ կտեղեկացնենք լրացուցիչ։ Գրանցվեք QR-ով կամ այս հղումով»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ վարչապետը տեսանյութ էր հրապարակել՝ նշելով, որ շուտով երիտասարդներին կհրավիրեն դիսկոտեկ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ