Իրանը Թրամփին զգուշացրել է «ցանկացած հարձակման» դեպքում հետևանքների մասին

11.01.2026 - 12:07 դիտում

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը զգուշացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որ «ցանկացած հարձակում» կհանգեցնի Իսրայելին և տարածաշրջանում ամերիկյան բազաներին Թեհրանի պատասխան հարվածին: Այդ մասին հայտնում է Reuters-ը:

Իսրայելը բարձր պատրաստվածության վիճակում է ԱՄՆ-ի կողմից Իրանի գործերին հնարավոր միջամտության ֆոնին, որտեղ երկրի տնտեսական իրավիճակի հետևանքով բողոքի ցույցեր են։

Նախօրեին այդ հարցը քննարկել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:

Reuters-ի տվյալներով՝ Իսրայելը ցանկություն չի հայտնել միջամտել Իրանում տեղի ունեցող գործընթացներին:

Մինչ այդ NYT-ը, վկայակոչելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահը դիտարկում է Իրանին ռազմական հարվածներ հասցնելու հնարավորությունը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ