Բելգիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել

Աննա Կոստանյան 6.01.2026 - 18:37
6.01.2026 - 18:37 դիտում
2026թ. հունվարի 1-ից հետո «ՀՀ քաղաքացիության շնորհման կամ դադարեցման» համար ժամադրությունները չեղարկվում են, քանի որ 2026թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը: Այս մասին հայտնում է Բելգիայում ՀՀ դեսպանությունը:

ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու դիմում ներկայացնելու համար էլեկտրոնային հերթագրումները իրականացվելու են միայն քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով՝ https://mcs-citizenship.am/am/guest:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ