Մաթոսավանքի անտառամիջյան ճանապարհին քաղաքացին կնոջ և երեխաների հետ մոլորվել է

20.12.2025 - 22:27 դիտում
Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 19։07-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին կնոջ և երեք երեխաների հետ Մաթոսավանք վանական համալիր տանող անտառամիջյան ճանապարհին մոլորվել է: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին և ուղեկցել իրենց ավտոմեքենայի մոտ:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ