Նոր նշանակումներ Հակակոռուպցիոն կոմիտեում

29.11.2025 - 13:28 դիտում

Նոյեմբերի 26-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախագահ Արթուր Նահապետյանի հրամանով նոր նշանակումներ են կատարվել հանրային ծառայության շահերի դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչությունում։

Նարեկ Բադալյանը և Լևոն Նազարյանը ազատվել են վարչության ավագ քննիչի պաշտոնակատարի պաշտոնից և նշանակվել վարչության ավագ քննիչի պաշտոնում։

Հովիկ Աթանյանը և Էդուարդ Ծառուկյանը ազատվել են վարչության հատկապես կարևոր գործերով քննիչի պաշտոնակատարի պաշտոնից և նշանակվել վարչության հատկապես կարևոր գործերով քննիչի պաշտոնում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ