Հայաստան կժամանի ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ Լուիս Գրասայի գլխավորած պատվիրակությունը

22.11.2025 - 13:39 դիտում

Նոյեմբերի 22-26-ը Հայաստանի Հանրապետությունում կլինի ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ, Հարավային Կովկասի տարածաշրջանում ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Լուիս Գրասայի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համապատասխան կարգադրությունից:

Պատվիրակությանը կընդունի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ