Հոռոմ գյուղում մարագ է այրվել, տուժածներ չկան

Աննա Կոստանյան 17.11.2025 - 10:10
17.11.2025 - 10:10 դիտում

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 22։13-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հոռոմ գյուղի 12-րդ փողոցի տներից մեկի հարևանությամբ այրվում է հացատուն-ավտոտնակ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է մարագում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:49-ին, մարվել՝ նոյեմբերի 17-ին, ժամը 00:45-ին:

Այրվել է մարագի փայտե առաստաղը (մոտ 25 քմ)։

Տուժածներ չկան։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ