ՌԴ-ում Սու-30 կործանիչ է վթարի ենթարկվել. անձնակազմը զոհվել է

Աստղիկ Խաչատրյան 13.11.2025 - 23:03
13.11.2025 - 23:03 դիտում

ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Կարելիայում ուսումնական թռիչքի ժամանակ կործանվել է Սու-30 կործանիչ, որի հետևանքով զոհվել են անձնակազմի անդամները։

«Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 19:00-ին (Երևանի ժամանակով՝ 20:00), Կարելիայի Հանրապետությունում պլանային ուսումնական թռիչքի ժամանակ կործանվել է Սու-30 ինքնաթիռ։ Ինքնաթիռը կործանվել է անմարդաբնակ տարածքում։ Չվերթը եղել է առանց ռազմաբեռի», – ասվում է հայտարարության մեջ։

Արտակարգ ծառայությունները ուղարկվել են Պրիոնեժսկի շրջան՝ վթարի վայր։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ