Թուրքական ռազմական բեռնատար ինքնաթիռ է կործանվել

Աննա Կոստանյան 11.11.2025 - 17:53
11.11.2025 - 17:53 դիտում

Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Ադրբեջան-Վրաստան սահմանին կործանվել է թուրքական օդուժին պատկանող «C130» ռազմական բեռնատար ինքնաթիռ:

«X»-ում կատարված գրառման մեջ նշվում է, որ ինքնաթիռը թռիչքն իրականացրել էր Ադրբեջանի տարածքից՝ Թուրքիա վերադառնալու նպատակով: Այժմ Ադրբեջանի և Վրաստանի պատկան մարմինների կոորդինացմամբ մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքները:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ