Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդությունը

8.11.2025 - 11:05 դիտում

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Հակակոռուպցիոն դատարանը մերժել է իրեն կալանավորելու միջնորդությունը:

Նշենք, որ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացվել դատարան:

Հիշեցնենք՝ խոսքը էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի քրեական գործի մասին է:

Նա անցնում է նաև մեկ այլ գործով, մեղադրվում է նախարար աշխատած տարիներին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:
Ըստ մեղադրանքի՝ նախարարն իր տեղակալի միջոցով գնման գործընթացում ապահովել է «Սիներջի» ընկերության հաղթանակը, որի հետ կապ է ունեցել ինչպես անձամբ, այնպես էլ՝ միջնորդավորված:

Այս գործը դատաքննության փուլում է:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ