Պատրաստ ենք ցույց տալ վերջին տարիներին մեր ձեռք բերած սպառազինությունը և տեխնիկան, ներկայացնել ինժեներական նորարարությունները․ Նիկոլ Փաշինյան

8.11.2025 - 10:11 դիտում

Մտածեցի մեր քաղաքացիները կնեղվեն, որ ՏՊԼ–ին, ՔՌ–ին և ՍՍ–ին առաջարկում եմ ցույց տալ վերջին տարիներին մեր ձեռք բերած սպառազինությունը և տեխնիկան, ինժեներական նորարարությունները, իսկ քաղաքացիներին չեմ առաջարկում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Համաձայն եմ, արդար չի։

Հետևաբար՝ ՀՀ քաղաքացիների ցանկացած 50 հոգանոց խմբի (խմբերի), ով կհամաձայնվի կոնֆիդենցիալության պայմանների պահպանմանը, պատրաստ ենք ցույց տալ վերջին տարիներին մեր ձեռք բերած սպառազինությունը և տեխնիկան, ներկայացնել ինժեներական նորարարությունները։

Ի՞նչ է պետք անել նման ձևաչափով ցուցադրությանը մասնակցելու համար․

1․ Կազմել մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիների ցուցակ՝ անձնագրային տվյալներով և ուղարկել [email protected] էլ․ փոստի հասցեին։

2․ Նշել խմբի պատասխանատուին, ով կապի մեջ կլինի կազմակերպչական հարցերի ճշգրտման համար։

3․ Ցուցադրության օրը նշանակվելու է Կառավարության ներկայացուցչի կողմից։

Ցուցադրությունը կկազմակերպվի պատշաճ ցուցակի ձևավորումից եւ
նշված էլ․ փոստի հասցեով ուղարկելուց հետո մեկ ամսվա ընթացքում»,-նշել է նա։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ