Հանդիպմանը մասնակցել են նաև Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը, ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը:
Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Իտալիայի զինվորական դատական խորհրդի փոխնախագահին ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության և Իտալիայի Հանրապետության վճռաբեկ դատարանի զինվորական գլխավոր դատախազության միջև ժամեր անց Համագործակցության խորացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը կընդլայնի զինվորական դատախազների մասնագիտական փոխգործակցության ոլորտում համագործակցության շրջանակները։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ:
