Հրդեհ Փարպի գյուղում. այրվել է անասնակեր

Աստղիկ Խաչատրյան 31.10.2025 - 19:45
31.10.2025 - 19:45 դիտում

Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 15։48-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարպի գյուղի Գրիգորյան փողոցում գտնվող անասնագոմի տանիքում այրվում է խոտի դեզ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դրաստամատ Տեր-Մկրտչյան փողոցի տներից մեկին կից անասնագոմի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։26-ին, մարվել՝ 17։48-ին։ Այրվել է մոտ 600 հակ պահեստավորած անասնակեր։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ