Կրեմլը չի կարծում, որ «Բուրեվեստնիկ» հրթիռի փորձարկումը կսրի Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները

27.10.2025 - 18:42 դիտում

«Բուրեվեստնիկ» հրթիռի փորձարկումը Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների էսկալացման առիթ չպետք է դառնա, հատկապես այն պարագայում, որ այդ հարաբերություններն ամենացածր մակարդակի վրա են, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

«Այստեղ չկա որևէ բան, որը կարող է կամ պետք է սրի Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերությունները, հատկապես, որ այդ հարաբերությունները գտնվում են նվազագույն մակարդակի վրա, և դեռ նոր են նշմարվում առաջին, այսպես ասած, անհամարձակ ջանքերն այդ հարաբերությունները նախկին փակուղային վիճակից դուրս բերելու համար», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք նոր ռուսական հրթիռի փորձարկման մասին հայտարարությունը կհանգեցնի լարվածության աճի և երկու երկրների միջև հարաբերությունների սրման։

Կրեմլի խոսնակը հավելել է, որ հարաբերությունների բարելավման գործընթացը բարդանում է Մոսկվայի դեմ գործողությունների պատճառով:

«Այնուամենայնիվ, մենք, միևնույն է, առաջին հերթին մեր սեփական շահերից ելնելով, բաց ենք մնում հարաբերությունների կարգավորման համար», – ասել է Պեսկովը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ