Թուրքիան վերջին 13 տարվա ընթացքում առաջին անգամ դեսպան է նշանակել Սիրիայում. NTV

25.10.2025 - 12:38 դիտում

Թուրքիան վերջին 13 տարվա ընթացքում առաջին անգամ դեսպան է նշանակել Սիրիայում: Դամասկոսում դիվանագիտական ծառայության է անցել Թուրքիայի փոխարտգործնախարար Նուh Յըլմազը: NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը:

Սիրիայում թուրքական դեսպանատունը փակվել էր 2012 թվականին և աշխատանքը վերսկսել էր միայն նախորդ տարվա վերջին՝ Սիրիայում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո:

Յըլմազը նախկինում ծառայել է Հաքան Ֆիդանի ղեկավարած Ազգային հետախուզական կազմակերպությունում։ Լրատվամիջոցների տվյալով՝ նախագահ Ռեջեփ Էրդողանը դեռ չի ստորագրել դեսպանի նշանակման հրամանագիրը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ