Գյումրու քաղաքապետարանի մոտից ձերբակալվել և տարածքային ստորաբաժանումներ է տեղափոխվել 23 անձ․ ՆԳՆ

Աստղիկ Խաչատրյան 20.10.2025 - 18:30
20.10.2025 - 18:30 դիտում

Գյումրու քաղաքապետարանի մոտից ձերբակալվել և Համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ է տեղափոխվել 23 անձ։ Այս մասին 1lurer.am-ին տեղեկացրին ՆԳՆ ոստիկանությունից:

Հիշեցնենք՝ Գյումրու համայնքապետարանի աշխատակիցները փորձել են խոչընդոտել իրավապահներին՝ Վարդան Ղուկասյանին դուրս բերել շենքից: Ոստիկանությունը տարածված հաղորդագրությամբ զգուշացրել է, որ իրավապահ մարմինների օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը և միջամտելը Հայաստանի օրենսդրությամբ կարող են հանգեցնել քրեական պատասխանատվության։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ