Վրաստանում խուզարկություններ են կատարվել Իրակլի Ղարիբաշվիլու և նախկին այլ պաշտոնյաների տներում

18.10.2025 - 20:56 դիտում
Վրաստանում խուզարկություններ են կատարվել նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու, Պետական անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գրիգոլ Լիլուաշվիլու և նախկին գլխավոր դատախազ Օթար Պարցխալաձեի տներում։
Գլխավոր դատախազության տվյալով՝ խուզարկվել են նաև նախկին պաշտոնյաների հետ կապված ութ անձանց տներ՝ քրեական տարբեր հետաքննությունների շրջանակում։ Առգրավվել են էլեկտրոնային սարքեր, փաստաթղթեր, թանկարժեք իրեր և մեծ գումարներ։
Ըստ Պետական անվտանգության ծառայության կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության՝ քննչական գործողություններին մասնակցել է իրավապահ մարմինների շուրջ 230 աշխատակից:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ