Ապատեղեկատվություն է. Նազելի Բաղդասարյանը՝ Սյունիքի մարզի տարածքի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու լուրերի մասին

Աստղիկ Խաչատրյան 17.10.2025 - 19:24
17.10.2025 - 19:24 դիտում

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն անդրադարձել է վերջին օրերին մի շարք միջազգային և տեղական ԶԼՄ-ներում, ինչպես նաև սոցիալական ցանցերում տարածող կեղծ տեղեկատվությանը, թե իբր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Սյունիքի մարզի տարածքի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու և Թուրքիայի համար հատուկ սահմանային գոտի ստեղծելու մասին։
«Պաշտոնապես հայտարարում եմ, որ նշված հրապարակումն ապատեղեկատվություն է, չունի որևէ փաստական կամ իրավական հիմք և հանդիսանում է Հայաստանի Հանրապետության դեմ վարվող հիբրիդային պատերազմի բաղադրիչ։
Հորդորում եմ քաղաքացիներին, լրատվամիջոցներին և վերլուծական հարթակներին՝ զերծ մնալ նման ապատեղեկատվական նյութերի տարածումից, ստուգել տեղեկատվության հավաստիությունը և առաջնորդվել բացառապես պաշտոնական հաղորդագրություններով»,- գրել է Բաղդասարյանը։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ